Հաստատվել է Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երրորդ մրցափուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը կսպասարկի ուկրաինական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Օլեքսի Դերևինսկին, մրցավարի օգնականներ՝ Սեյմոն Շլոնչակը և Վիկտոր Մատյաշը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Վիտալի Ռոմանովը, իսկ VAR-ի պատասխանատուները կլինեն Նիկոլա Բալակինը և Դենիս Շուրմանը։
Ֆարերյան կղզիներ — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին։