Ինչքան շատ խոսեն, հավաքվեն, էնքան ժողովուրդը մեզ կգերադասի. ՔՊ-ականներին չեն անհանգստացնում հանրահավաքները. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ականներին այլևս չեն մտահոգում «Սրբազան» շարժման հանրահավաքները: «Ընդհակառակը` ինչքան շատ խոսեն, հավաքվեն, էնքան ժողովուրդը մեզ կգերադասի»,- իրենցից գոհ նշում են ՔՊ-ականները։
Ապա որպես հավաստում՝ հավելում, որ հենց Փաշինյանն է վստահեցրել, որ ոչ մի շարժում չի կարող սասանել իրենց իշխանությունը։ Դա է պատճառը, որ ՔՊ-ականներն աջ ու ձախ «դուխով» պախարակում են շարժման անդամներին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում