Էրդողանը Նեթանյահուին կրկին համեմատել է Հիտլերի հետ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կրկին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։
«Աշխարհը կկասնեցնի Նեթանյահուին, ինչպես ժամանակին վարվել է Հիտլերի հետ։ Իսրայելը վաղ թե ուշ կվճարի ցեղասպանության համար, որը նա իրագործում է արդեն մեկ տարի։ Ուղիղ 1 տարի ողջ աշխարհի աչքի առաջ ուղիղ եթերով սպանվեց իրականում ողջ մարդկությունը, մարդկության ապագայի բոլոր հույսերը»,- գրել է Թուրքիայի նախագահը։