Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Միկանաձե
ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը բողոք է հայտնել առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության Ադրբեջանի վերաբերյալ բանավեճերը օրակարգ մտցնելու դեմ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն։
Նա ասել է, թե Ադրբեջանի նորընտիր խորհրդարանին անհրաժեշտ է տեղեկատվություն տրամադրել, և Վրաստանը պատրաստակամ է այդ գործընթացում հանդես գալ որպես միջնորդ:
Միկանաձեն նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը ողջ Հարավային Կովկասի համար՝ հավելելով, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում: