41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան ԳեղամյանՋրամատակարարման ժամանակացույցի խախտում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
Քաղաքականություն

Ցեղասպանություն կրած ժողովրդի ՀՀ ղեկավարությունն առաջինը պիտի դատապարտեր Արցախի էթնիկ զտումը․ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է

«Այն, ինչ տեղի է ունենում Գազայում և Միջին Արևելքում Ցեղասպանություն է, որն ամբողջովին տեղավորվում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդվածներով նախատեսված բովանդակության մեջ։

Միջազգային մի շարք հարթակներում, այդ թվում մի շարք պետությունների առաջին դեմքերի մակարդակով այս առթիվ Ցեղասպանություն գնահատականն է տրվել։ Միջազգային դատարանում նաև հայց է ներկայացված Նաթանյահուի և Իսրայելի դեմ այդ հոդվածի հատկանիշներով։ Եթե անգամ դատարանի վճիռ լինի, դժվար է մեծ ակնկալիքներ ունենալը։

Աշխարհի ճարտարապետությունը խաթարված է, միջազգային հարթակները դարձել են զուտ խոսելու ամբիոններ, ու տպավորություն է, թե որոշումներն այլ, ոչ բացահայտորեն տեսանելի կոորդինատներում են ընդունվում։

Հայտնի են նաև այն երկրները, ովքեր այս պատերազմի՝ մարդկության դեմ ակնհայտ այս հանցագործության, շահառուներն են և խթանիչները։

Մինչ աշխարհը հապաղում է սանկցիաներ կիրառել, կասեցնել հարյուր հազարավոր մարդկանց ողբերգությունն ու սպանդը, պատերազմը նոր սահմաններ է նվաճում՝ մեծացնելով փախստականների ու զոհերի թիվը։

Հերթական թիրախում Լիբանանի խաղաղ բնակչությունն է, որը բառիս բուն իմաստով հայտվել է ուրիշի պատերազմի մսաղացում։

Եթե միջազգային հանրությունը բռնած լիներ ցեղասպան Ալիևի ձեռքը, թերևս այս պատերազմը կամ հակամարտությունն այսպիսի ընթացք չունենար։ Միջազգային դատարանի որոշումները մնացին անկատար, էներգետիկ շահերով առաջնորդվող Եվրոպան մի քանի հայտարարությամբ բավարարվեց ու լռեց։

Աշխարհաքաղաքական երկու բևեռների շահառու Ալիևն օգտագործեց հնարավորությունն ու ցեղասպանությամբ «վերականգնեց» իր տարածքային ամբողջականությունը։

Եվ, այնուամենայիվ, այս հարցում նրա հիմնական դաշնակիցն ու ոգեշնչողը նիկոլ փաշինյանն է, որը ոչ միայն լեգիտիմացրեց ցեղասպանին, այլև շարունակում է նրա կամակատարը լինել, անգամ նրա հրահանգով սահմանադրություն է փոխում․․․

Իսկ անպատժելիությունը նոր հանցագործությունների և քաղաքակրթական ու պարզապես մարդկային նոր, անդառնալի ողբերգությունների դուռ է բացում։

Եթե Ալիև-Ադրբեջանը պատժվեր, գուցեև Գազայի դեպքերն այլ ընթացք ունենային։

Հայաստան-Արցախում կատարվածի և Գազայի դեպքերի մեջ շատ են ընդհանրությունները։

Արաբական աշխարհի ցաքուցրիվ ձայները երբեք միասնական ընդվզումի բռունցք ու ուժ չեն դառնում։ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-ի ՄԱԿ-ի 29-րդ գագաթաժողովի ընտիր խոսքն ու վրդովմունքը Գազայի ցեղասպանության կապակցությամբ ողջունվեց, բայց չկիսվեց ու չլրացվեց արաբական աշխարհի առաջին դեմքերի կողմից։

Ու հիմա Միջին Արևելքի ոչնչացումն ու էթնիկ զտումը նոր դրսևորումներ է ստանում։ Անմիաբան արաբական աշխարհը ջլատվում է ու առանձին-առանձին պարտվում։

Հայաստանում մեծամասնությունը հասկանում է մեր ողբերգության պատճառը, գիտե, թե ով է հիմնական մեղավորը, ամեն օր բախվում վերջինիս տկարամտության և տեսնում սեփական աթոռը պահելու գնով երկիրը աճուրդի հանելու պատրաստակամությունը։ Տեսնում է և շարունակում անտարբեր մնալ։

Տեսնում է ու լռում, տեսնում է ու հաշտվում, տեսնում է ու սպասում, թե երբ է օղակը սեփական պարանոցին սեղմվելու։

Նորմալ երկիր լինելու պարագայում Հայաստանի պաշտոնական խոսույթը միջազգային տարբեր հարթակներում այլ պիտի լիներ։ Ցեղասպանություն կրած ժողովրդի ղեկավարությունն առաջինը պիտի դատապարտեր, թե Արցախի էթնիկ զտումը, թե Գազայի ցեղասպանությունը։

Հայաստանի «առաջնորդի» օրակարգում հեծանվաքշությունն է առաջնահերթությունը՝ լինի Լոնդոն, Նյու-Յորք, թե՝ Փարիզ։

Սա ողբերգություն է, ոչ մի տեղ չգնալու, սեփական ուղենիշները կորցչած, անղեկ հավաքականության ողբերգություն։

Իսկ հայկական աշխարհը շարունակում բեկորված ու անմիաբան մաշվել սեփական Հայրենիքում, Մերձավոր Արևելքում, թե այլուր․․․»։