Սլովակիայի վարչապետը խոստացել է կանխել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ նա գլխավորում է իր երկրի կառավարությունը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի մաս է կազմում և կարող է արգելափակել նոր անդամների մուտքը։
Այս մասին հայտնում է Politico-ն։
«Քանի դեռ ես Սլովակիայի կառավարության ղեկավարն եմ, ես կհանձնարարեմ իմ վերահսկողության տակ գտնվող պատգամավորներին՝ որպես իշխող «Սմեր» կուսակցության նախագահ, երբեք չհամաձայնել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին», - ասել է նա տեղական հեռուստատեսությամբ։