Սրբազան պայքարի ՍԴ գնալն «ուշացած կանգառ» է. լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում. Սուրենյանց
Սրբազան պայքարի ՍԴ գնալն «ուշացած կանգառ» է. լուծումներն այլ տղ են՝ խորհրդարանում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Երբեմն մեր շատ ընդդիմադիրներ պայքարի միջոցը շփոթում են նպատակի հատ:
«Փողոցում մնալու» «նպատակը» Սրբազան պայքարին տարել էր ՍԴ:
Սա «ուշացած կանգառ» է, որովհետև ՍԴ-ն օրեր առաջ է տխրահռչակ Կանոնակարգը համապատասխան ճանաչել Հայաստանի Սահմանադրությանը:
Հիմա լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում, որտեղ ընդդիմության միակ «անկանխատեսելի» քայլը կարող է լինել մանդատներից հրաժարումը:
Նման որոշում, ըստ ամենայնի, չկա ու, թերևս, դա է պատճառը, որ ընտրվել է «ուշացած կանգառ»-ի մարտավարությունը՝ որպես «փողոցային ակտիվության» ինդիկատոր»,-գրել է նա: