Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու
Իսրայելի կառավարությունը որոշել է հզոր և լայնածավալ հարված հասցնել Իրանին։
«Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև դիմել է Մակրոնին՝ հայտարարելով, թե կհաղթեն Ֆրանսիայի հետ կամ առանց Ֆրանսիայի՝ ընդգծելով Մակրոնի՝ Իսրայելին զենքի մատակարարման վրա սահմանված էմբարգոն։
«Վստահ եղեք, որ Իսրայելը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ճակատամարտում չի հաղթել՝ հանուն աշխարհի խաղաղության և անվտանգության»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Հաղորդվում է, որ Նեթանյահուն շուտով ուղերձով դիմելու է երկրին։