Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից
Ռուսաստանի երկրորդ լիգայի 12-րդ տուրի խաղում «Կրասնոդարի» երկրորդ թիմը սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Ռոդինա-2»-ին, սակայն 3:4 հաշվով զիջել է մրցակցին:
Տանտերերի կազմում հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, սակայն ավելին անել «Կրասնոդար-2»-ին չի հաջողվել:
Աղբյուրը՝ Armsport