Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին
Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կանադահայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Մկրտիչ Կանոնջյանը և թեմական խորհրդի նախկին ատենապետ Օհան Օհաննեսյանը օրերս այցելել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հանդիպել տնօրեն Էդիտա Գզոյանին։ Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Նրանք Կանադահայոց թեմի կողմից գումար նվիրաբերեցին ՀՑԹԻ-ին` Հայոց ցեղասպանության թանգարանի համար աուդիոգիդեր ձեռքբերելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալ է համազգային, համահայկական գործերին նպաստող իր բոլոր աջակիցներին։