ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան
ԱՄԷ-ն հումանիտար օգնության առաջին ինքնաթիռն է ուղարկել Լիբանան ընթացիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«ԱՄԷ նախագահը 100 միլիոն դոլար արժողությամբ շտապ հումանիտար օգնություն է տրամադրում Լիբանանի ժողովրդին, ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ միասին 40 տոննա շտապ բժշկական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկել Լիբանան»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի պաշտպանություն Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը և խորը մտահոգություն հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։