Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի հանդիպումներին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ազգային ընտրանին հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, իսկ մի քանի օր անց` հոկտեմբերի 13-ին, տանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: