Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին, որն օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ նման քայլը համարելով առաջնահերթություն տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար։
«Կարծում եմ, որ այսօր առաջնահերթությունը քաղաքական լուծմանը վերադառնալն է և դադարեցնելը զենքի մատակարարումը Գազայում կռվելու համար: Այժմ պետք է խուսափել էսկալացիայից»,- ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում։