ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը վարժանքներ են անցկացրել Ղազախստանում
Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների զորավարժությունները, մշակվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու անցկացումը, հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ երկրների պաշտպանության և այլ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգմանը, ներգրավվել են նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում վերապատրաստված հրահանգիչներ։