Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար. Ասադ
Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար: Այս մասին Դամասկոսում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Իրանի հուժկու հարվածը վկայում է, որ դիմադրության ուժերը կարող են զսպել Իսրայելի գործողությունները», - ասել է Ասադը՝ նշելով, որ դիմադրությունը օկուպացիային, ագրեսիային և զանգվածային սպանություններին յուրաքանչյու ժողովրդի իրավունքն է։
«Իրանն այս հարվածով պատասխանեց Իսրայելի բազմաթիվ հարձակումներին և միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներին, որ թույլ է տվել այդ երկիրը», - ասել է նա: