47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ փողոցները քարուքանդ են, շենքերից մեկն էլ՝ թեքված
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Դիլիջանի օրը։ Այդ նպատակով մեծ համերգ է կազմակերպվելու, ելույթ են ունենալու Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, լինելու են դիջեյներ, համույթներ։ Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին որոշել է 2024 թ. հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 դրամ, որը համարժեք է մոտ 47 հազար դոլարին, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել Դիլիջանի 480-ամյակը նշելու համար։
Լուսանկարում պատկերված փողոցը քաղաքի ամենակենտրոնում է, հայտնի «Միմինո» արձանախմբին հարակից տարածքում»։