«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya
«Հզբոլլահի» առաջնորդի պաշտոնում Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով հոկտեմբերի 4-ին, հայտնում է Al Arabiya-ն։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ նա կապի մեջ չի եղել ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ից։
Reuters-ը նաև հայտնել է, որ Սաֆիեդդինը անհասանելի է եղել ուրբաթ օրը Իսրայելի հարվածից հետո:
Հոկտեմբերի 4-ին իսրայելական ավիացիան 73 տոննա պայթուցիկ է նետել Բեյրութի արվարձանում գտնվող «Հեզբոլլահի» շտաբի վրա։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակման պահին այնտեղ կարող էր լինել Նասրալլայի իրավահաջորդը։