«Դուք այն ժամանակ երիտասարդ, աղջիկ էիք»․ 94-ամյա աշակերտի և 101-ամյա ուսուցչուհու հանդիպումը՝ 70 տարի անց (տեսանյութ)
Մի փունջ ծաղկեփունջ ձեռքին ու ջերմ հուշերը սրտում 94-ամյա Վոլոդյա Աղաբաբյանը Ուսուցչի օրվա առթիվ գնացել է շնորհավորելու ռուսերենի իր ուսուցչուհուն՝ 101-ամյա Ռոզալյա Աբգարյանին։
Ավելի քան 70 տարի է անցել այն օրից, երբ 23-ամյա Վոլոդյան և 30-ամյա Ռոզալյան հանդիպեցին քիմիական տեխնիկումի լսարանում։ 11– հոգանոց նրանց կուրսից հիմա ողջ է Վոլոդյան միայն։
«Դուք այն ժամանակ երիտասարդ, աղջիկ էիք, մենք էլ ոգևորված էինք, որ լավ, գեղեցիկ ուսուցչուհի ունենք»,–հանդիպմանն անկեղծանում է Վոլոդյան։
Ուսուցչուհին էլ իր բազմաթիվ ուսանողներից այսօր էլ լավ հիշում է Վոլոդյային։ Sputnik Արմենիայի նկարահանող խմբի համար նա բացահայտեց լավ ուսուցիչ լինելու գլխավոր գաղտնիքը.
«Ամենակարևորը, որ ուսուցիչը լեզու գտնի իր ուսանողների հետ։ Եթե լեզու չգտավ, դասերն էնպես չեն անցնի»։