Այս խառնիխուռն «բոստանը» նորաստեղծ անտա՞ռ է․ Քրիստինա Վարդանյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել
«Երեկ մի երևանցի ՀՈԱԿ-ի նորաստեղծ «անտառի» նյութն ուղարկեց։ Ցավում եմ, որ այս, ներեցեք, անտառի ծաղրանկարը այդպիսի գովասանքի արժանացավ, անտառագիտության ամբիոնի գիտնականի կողմից և իհարկե «95% կպչողականությամբ», ինչը պարզ երևում է…»: Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինե Վարդանյանն ու մի քանի լուսանկարներ հրապարակել։
«Այս խառնիխուռն «բոստանը» նորաստեղծ անտա՞ռ է, դարավանդավորումն էլ, որի մասին հատուկ նշվեց, ջրի հոսքերից պարզ երևում է, ինչպես նաև տնկիների անսասան շարքերը։ Հարգանքներս, բույսերը տնկող և խնամող բանվորներին, բայց սա գրագիտություն չէ, գոնե վերևից մի նկարեք… Իրանում ապշած էի մասնագետների բարձր որակավորումից, ինչի մասին միշտ կատարված աշխատանքն է խոսում»,նշել է նա։