Փաշինյանը Փարիզում շրջել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված ՀՀ դեսպանության նոր շենքում
Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:
Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է 23 միլիոն եվրո։