Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 5 տոննա խոտի դեզում
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում խոտի դեզ է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակիչներից մեկի տան բակում կուտակված մոտ 5 տոննա խոտի դեզում։