Գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան․ մանրամասներ

Արցախի պետնախարար, գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան․
«Ըստ Վարդանյանի փաստաբանների, հայցի հետ կապված դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան Վարդանյանին տեղավորել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել և երկու օր զրկել են ջրից։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։
Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին»։