Թալին-Լանջիկ հատվածում քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվում են գաբիոնային պատեր։
Թալին-Լանջիկ հատվածում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ։