Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Նոր Նորքում
Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը (2024թ.)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը,
◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին,
◾️Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին,
◾️Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։