Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաև ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 387.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.46 դրամ (նվազել է 0.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.73 դրամ (նվազել է 6.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.07 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 387.75-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 418-425 դրամով, վաճառվում է 429-435 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.60-4.04 դրամով, վաճառվում է 4.14-4.57 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 426 դրամով, վաճառվում է 431 դրամով:
Ռուբլին գնվում է 4.03 դրամով, վաճառվում է 4.15 դրամով: