Անհրաժեշտ ա ցուցադրել վճռականություն, որ մարդիկ վերջին ուժերը հավաքեն, հավատքի ու վստահության վերջին փշուրները ի մի բերեն ու դուրս գան հրապարակ, մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսը. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ, դեռ մինչև Հանրայինի եթերը ասեցի, որ բովանդակությունը կարևոր չէ: Սրբազանը կարա ինչ-որ հարցին լավ պատասխանի, մյուսին՝ ոչ ձեր կամ իմ սրտով, ստեղ փաստն ա կարևոր. Մարդը ասեց գնում եմ պահանջեմ ուղիղ եթեր ուղերձ հղելու համար ու տենց էլ արեց: Իմ ընկալման մեջ այս գործողության նպատակը մեկն ա. վստահություն ներշնչել առնվազն մայիսի 9-ին հրապարակ դուրս եկած մարդկանց մոտ, որ եթե մեկ հնարավորություն էլ տան Սրբազանին, ինքը այս անգամ կտա այլ ընթացք: Մեզ պետք ա մոբիլիզացնել եղած ընդդիմադիր սեգմենտին, այնպես չէ, որ մեկը պիտի Հ1 նայեր ու դարձի գար, պետք չի, եղած ռեսուրսը լրիվ հերիք ա, մնում ա տանից դուրս գա էդ ռեսուրսը:
Սրբազանը, կարծում եմ, մեկ ուղերձ էլ պիտի անի հենց ընդդիմադիրներին: Գլխավոր մեսիջը պիտի լինի հետևյալը.
«Այո, ես հասկանում եմ շատերիդ հիասթափությունն ու կասկածամտությունը: Այո, եղել են սխալներ, ես դա գիտակցում եմ ու ներողություն խնդրում դրա համար: Ես քաղաքական գործիչ չեմ ու բնական է, որ կարող եմ որոշակի սխալներ թույլ տալ, սխալ հաշվարկներ անել էս գործընթացում, բայց մեկ բան կարող եմ Ձեզ հաստատ ասել։ Ես չեմ եկել ուղղակի հավաքվելու, խոսելու ու տուն գնալու: Երեկ մենք դա ապացուցեցինք: Ընդամենը մի քանի հազար հոգով գնացինք հստակ գործողության ու հասանք արդյունքի: Հիմա, պարզ ու ազնիվ կանգնելով ձեր դիմաց, ասում եմ. Եթե դուք բոլորդ կիրակի գաք հրապարակ, մենք միասին իրականացնելու ենք հստակ գործողություն: Եկեք ու պահանջեք: Ասում եմ շատ հստակ, եթե ես չարդարացնեմ ձեր սպասումները, ապա էլ երբևէ կոչ չեմ անի դուրս գալ ու չեմ ներկայացնի առաջնորդության հայտ: Արի՛ հրապարակ, պահանջի՛ր արդար հանգուցալուծում ու մենք միասին կիրականացնենք դա:
Անհրաժեշտ ա ցուցադրել վճռականություն, որ մարդիկ վերջին ուժերը հավաքեն, հավատքի ու վստահության վերջին փշուրները իմի բերեն ու դուրս գան հրապարակ: Մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսը, ուղղակի պետք ա կարողանալ ևս մեկ անգամ այն մոբիլիզացնել ու էս անգամ տանել պրոցեսը ճիշտ հունով...»: