Հեզբnոլլահի առաջնnրդն սպшնվել է Իսրայելի հետ զինադшդարի համաձայնությունից հետո
Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է Իսրայելի հետ զինադադարի համաձայնությունից անմիջապես հետո, ինչի մասին տեղեկացվել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Այս մասին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը:
«Այո, նա համաձայնեց։ Այո, մենք պայմանավորվել ենք ամբողջական զինադադարի մասին։ Մեր խոսնակը խորհրդակցություններ է անցկացրել Հեզբոլլահի հետ, և մենք այդ մասին հայտնել ենք ամերիկացիներին և ֆրանսիացիներին: Նրանք մեզ ասացին, որ Նեթանյահուն նույնպես համաձայն է»,- ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը: