Զելենսկին արևմտյան գործընկերներին խնդրել է խոցել ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում, տարակուսանք է հայտնել արևմտյան գործընկերների՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական հրթիռները խոցելուց հրաժարվելու կապակցությամբ և զուգահեռ է անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, որտեղ միջազգային կոալիցիան համատեղ աշխատում է Իրանի դեմ։
«Ուկրաինան դա վաղուց ասում է իր բոլոր հարևաններին, բոլոր հիմնական գործընկերներին. դա հնարավոր է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նշել է Իրանի և Ռուսաստանի հրթիռային հարձակումների նկատմամբ Արևմուտքի արձագանքների տարբերությունը։ Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում, Իրանի հարվածների ժամանակ միջազգային կոալիցիան գործում է միասին: