Նիկոլ Փաշինյանը ձեռքերով բացատրում Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ կան ձերբակալվածներԶելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում 50 հազար ռուս զինվորականների մասինԻմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ. Տիգրան ՊարսիլյանՀերթական քցոցին ա. Փորձագետի ահազանգն ու զգուշացումըՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ․ 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Արթուր ԽաչատրյանԻլոն Մասկը առանցքային դեր է խաղում Թրամփի ապագա թիմի ձևավորման գործումՀայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29, բայց ակտիվորեն մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը. ՀաջիևԼավ առիթ է, որ ՀՀ իշխող ուժն հստակ վերաբերմունք արտահայտի Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․ ՄինասյանՀերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է․ պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարարԱբխազիայի մայրաքաղաք Սուխումում իրավիճակն անհանգիստ էԱԺ նիստում հեռախոսի միջոցով նախարարներին ինչ որ բան է փոխանցվում (տեսանյութ)ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ ուղիղ«Շնորհակալ եմ վարչապետին՝ իմաստուն առաջնորդության համար»․ ֆինանսների նախարար (տեսանյութ)Անահիտ Մանասյանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն անհրաժեշտություն է համարումՑույցեր ու բախումներ Ամստերդամում. ցուցարարները վանկարկում են «Ազատ Պաղեստին» կարգախոսըԴպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով. «Հրապարակ»Ովքե՞ր էին Աննա Հակոբյանի հետ «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»Այսօր ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիայի մի շարք հասցեներում Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը». «Ժողովուրդ»Այսօր լույս չի լինելու Երևանում և 5 մարզումՕլաֆ Շոլցն ասել է, որ մտադիր է շուտով զանգահարել ՊուտինինՀնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների առաջխաղացման արագացման օգտին Ռուսաստանը հայտնել է, որ Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է Թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը․ Ավանեսյանը պահպանել է իր դիրքը Էթնիկ զտումը խաղաղություն չէ, Ադրբեջա՛ն, ազատ արձակիր հայ գերիներին․ կադրեր՝ Թբիլիսիի ակցիայից Հետապնդման ժամանակ գողացված մեքենայի վարորդը կառավարումը կորցրել է. մեքենան բախվել է ծառին (տեսանյութ) Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել Աղվերանում Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է» Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի Միրզոյանը Ստոկհոլմում խաղաղության հասնելու հեռանկարները և առկա մարտահրավերներն է ներկայացրել Բանտարկությանս ընթացքում իմ իրավունքներով երբեք չհետաքրքրված ՄԻՊ-ը ասել է՝ ՀՀ լավագույն իրավաբանն է Կարեն Սարուխանյանի քեռու տղան իրավապահներին հայտնել է, թե որտեղից է ձեռք բերել «կրիստալը» Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել Մարտիրոսյան Վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար Արամ Ա Հայրապետը քաջալերել է ծնողներին երեխաներին հոգևոր դաստիարակություն տալ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» Քննարկվել է ՎԶԵԲ՝ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագիծը Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին կոալիցիային միանալու գործում․ Աղետների ռիսկի նվազեցման գծով ներկայացուցիչ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը հանդիպել է լրագրողների հետ Պատրաստ եղեք հայտնաբերել մշակութային գոհարները․ Euronews-ը անդրադարձել է Հայաստանին Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, բայց այս անգամ բաց կթողնի խաղը
Մամուլ

Քաղաքական ուժերից որոնք ենք միանալու Uրբազան շարժմանն այսօրվա հանրահավաքին. «Հրապարակ»

Սեպտեմբերի 22-ին Բագրատ սրբազանը համալիրի հավաքում հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո էլ, հավանաբար, անհնազանդության ակցիաներ կլինեն: 
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը վկայեց այն մասին, որ իշխանությունը Հայաստանում երերում է` հարկավոր է լուրջ, խարիզմատիկ լիդեր եւ հետեւողական պայքար, ու կարող է իրավիճակ փոխվել: Խոսակցություններ կան, որ Արեւմուտքում եւ Արեւելքում խիստ զարմացել են՝ մայիսի 9-ի հանրահավաքից, եւ հասկացել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է: Չնայած դրա մասին էին վկայում նաեւ անցած տարվա Երեւանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Մենք փորձեցինք պարզել, թե այս ամենի մասին ինչ կարծիք ունեն ընդդիմադիր կուսակցություններն ու թիմերը, եւ արդյոք  մասնակցելո՞ւ են սրբազանի կազմակերպած հանրահավաքին: 


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց. «Բայց ՀՀԿ-ն ե՞րբ չի մասնակցել հանրահավաքին, որ հիմա էլ չմասնակցի: Մենք ամսի 22-ին էլ ենք հանդիպմանը ներկա եղել եւ ասել ենք, որ աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի ազգակործան գործողությունների դեմ շարժմանը: Իհարկե, մենք շարժման անդամ չենք, բայց աջակցում ենք: Ինչպես նախորդ բոլոր միջոցառումներին, այս անգամ էլ աջակցելու ենք: Մայիսի 9-ից սկսած՝ չի եղել մի հանրահավաք, որին մասնակցած չլինենք: Երբ հանրապետականները Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում էին, շատ-շատերը նույն Նիկոլ Փաշինյանին գովաբանելով էին զբաղված: Այնպես որ, զարմանալ պետք չէ, որ հանրապետականները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բոլոր միտինգներին ներկա են: 2018 թվականից առաջիններից ենք եղել, որ այս ազգակործան ռեժիմի դեմ պայքարել ենք: Եվ մեր պայքարը երբեք չի ընդհատվել, այդ մյուսներն են նոր-նոր խելքի գալիս, բայց լավ է` ինչքան շատ մարդիկ խելքի գան, այնքան լավ: Մենք անպայման լինելու ենք հրապարակում, ես էլ, կուսակցության մյուս անդամներն էլ: Ես շարժման մասին չեմ կարող կարծիք հայտնել, որովհետեւ ներսի նեղ որոշումների վրա չունեմ ազդեցություն, Բագրատ սրբազանի ծրագրերից էլ տեղյակ չեմ: Միայն նա կարող է ասել, թե որտեղ է թերացել, ինչն է սխալ արել եւ այլն: Ես չեմ կարող գնահատականներ տալ: Նա է շարժման նախաձեռնողը, մենք էլ աջակցում ենք: ՀՀԿ-ն հստակ նշել է դեռ ամիսներ առաջ, որ պատրաստ է քվեարկել վարչապետի այն թեկնածուի օգտին, ում կառաջադրի սրբազան շարժումը: Կարծում եմ՝ դա շատ քաղաքական մոտեցում է: Մեզնից աջակցություն է հասնում` աջակցում ենք: Դժվար թե կարողանաք հիշել Նիկոլ Փաշինյանի դեմ մի նախաձեռնություն, որին ՀՀԿ-ն մասնակից չլինի: Այստեղ մենք զրո ամբիցիա ունենք ու չենք ասում` թող առաջնորդի թեկնածուն Պողոսը չլինի, Պետրոսը լինի: Շարժումը սկսել են իրենք, իրենք են ասում` իմպիչմենտ, մենք էլ կգնանք-կտեսնենք, թե ինչ են ուզում անել: Ընդդիմադիր գործընկերներին կա՛մ պետք է լավն ասել, կա՛մ էլ, եթե կա քննադատելու բան, ճիշտը առանձին ասելն է, այլ ոչ թե հրապարակավ: Կարծում եմ՝ եթե հրավիրել է նոր հանրահավաք, ուրեմն կա նոր ծրագիր»: 

Ռոբերտ Քոչարյանի թիմից Ագնեսա Խամոյանն էլ նշեց. «Եթե խոսքը «Հայաստան» խմբակցության մասին է, ապա մեր դիրքորոշումների մեջ չկա փոփոխություն, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս շարժմանն աջակցում ենք եւ հանրահավաքին էլ ներկա ենք լինելու: Ամեն ինչ պետք է անենք, որ հաջողությունը լինի անխուսափելի, չպետք է դադարենք պայքարել»: 

«Հայաքվե» շարժման անդամ Արամ Պետրոսյան. «Միանշանակ մասնակցելու ենք: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, դա կախված է մարդկանց թվաքանակից: Հիմա տեսնում ենք, թե ինչեր է կատարվում: ՍԴ-ից մի ժամվա մեջ որոշում է գնում, որ հակասահմանադրական է ինչ-որ բան, եւ մտցնում են Ազգային ժողով: Վաղը պարզ կլինի ժողովրդի ռեակցիան: Ալիեւը նոր հայտարարություններ է արել: Այն պնդումներին, որ այս շարժումը կտրուկ չէ, համաձայն չեմ, ավելի կտրուկ, քան հունիսի 12-ին, դժվար է պատկերացնելը: Ի՞նչ պետք է լիներ, որ շարժման գործողությունները կտրուկ համարեին: 100-ից ավելի վիրավոր կար, էլ ի՞նչ լիներ: Պարտադիր զո՞հ էր հարկավոր, Աստված մի արասցե: Ուղղակի պետք է մասսայական պայքար: Կլինի 100 հազար մարդ, չի լինի, ուրեմն ոչինչ էլ չի լինի: Այն տեսակետները, որ հիասթափված են մարդիկ եւ դուրս չեն գալիս պայքարելու, տեղին չեն, ես էլ եմ հիասթափված, հետո՞ ինչ: Չեմ կարող իմ տնից հրաժարվել: Սա արդեն քաղաքական հարց էլ չէ, սա ապրելու իրավունքի հարց է: Ալիեւը երեկ հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան «Արեւմտյան Զանգեզուր», այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, մարդը Սյունիքն է պահանջում, արդյո՞ք սա կարելի է քաղաքական խնդիր համարել: Ալիեւի ասածից կարող ենք հասկանալ` կա՛մ ունենալու ենք հայրենիք, կա՛մ չենք ունենալու»:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հանրահավաքի մասին ասաց հետեւյալը. «Արցախցիներն անպայման մասնակցելու են միտինգին: Համոզված եմ` հայրենիք վերադառնալու ցանկությամբ ապրող ցանկացած մարդ մասնակցելու է պայքարին: Մեզ մոտ այդ առումով ոչինչ չի փոխվում: Վճռական ենք, եւ ինչքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում ենք, որ այդ ամենը շատ կարեւոր է մեզ համար: Հենց մեր ներգրավվածությունը հատկապես խիստ անհրաժեշտ է: Սպասելիքների, հույսերի մասով էլ ասեմ, որ դրանք կոնկրետ օրով ու ժամով չեն կարող լինել: Մենք հասկանում ենք, որ տեւական պայքար է հարկավոր, որը գնալով պետք է սաստկացնել: Մենք հասկանում ենք, որ մեզնից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Ոչ թե պետք է տանը նստել եւ սպասել ինչ-որ բանի, այլ պետք է այդ ուղղությամբ պայքարել: Մենք հիմա դա ենք անում: Մեր նպատակն արդար է եւ շատ կարեւոր: Մենք ընդամենը ուզում ենք վերադառնալ մեր հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տներն են, մեր բնօրրանը: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության կործանումը պակաս կարեւոր հարց է: Որեւիցե տարբերություն չկա՝ Հայաստան, թե Արցախ: Մենք ուղղակի պարտավոր ենք կոնկրետ քայլեր, կոնկրետ գործողություններ անել: Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին, ապա ասեմ, որ մենք մեր հանդիպումների ընթացքում փաթեթներ ենք ներկայացնում, թե ինչպիսի Արցախ կարող ենք վերադառնալ: Հասկանալի է, որ նպատակն ու դրան տանող ճանապարհը շատ կարեւոր են, բայց նաեւ փաստ է, որ այդ ամենին հասնելու համար բանակցային ճանապարհ է հարկավոր: Մենք կվերադառնանք այն Արցախ, որտեղ չկա համատեղ կեցություն ադրբեջանցիների հետ: Մեզ պետք են երաշխիքներ, որոնք լոկ թղթի վրա գրված հայտարարություններ չեն, այլ կոնկրետ երաշխիքներ են: Բայց մենք շատ լավ հասկանում ենք նաեւ, որ այդ ամենի համար առհասարակ Հայաստանից բանակցող է հարկավոր` մարդ, որը կբանակցի, եւ կառաջանան օրակարգային հարցեր»:

Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարություն էր տարածել, որ դադարում են Սրբազան պայքարին աջակցելը, սակայն Բեւեռից Վահե Գասպարյանին հարց ուղղեցինք` ինչո՞ւ են նման որոշում կայացրել, եւ հնարավո՞ր է, որ կուսակցությունից անջատ ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, մասնակցեն հանրահավաքին: Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ, նման բան հնարավոր չէ: Մենք հայտարարություն տարածել ենք, բայց կարող եմ ասել, որ Բագրատ սրբազանը շեղվել է իր օրակարգից: Նա փոխել է իր շեշտադրումները, սկսեց անել աշխարհաքաղաքական շեշտադրումներ` հօգուտ Ռուսաստանի, հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, նշեց Արցախի անկախությունը, խոսափողը տրամադրեց Սերժ Սարգսյանի այն թիմակիցներին, որոնք գովաբանում են Ռուսաստանը, և այդպես շարունակ, այսինքն` նա խախտեց իր չեզոքությունը: Սկզբում նման բաներ չէր անում, մայիսին չեզոք էր, գոնե իրենց այդպես էին պահում»: