Փաշինյանն օգնել է Բաքվի իրավապահներին. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Փաշինյանն օգնել է Բաքվի իրավապահներին
Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից, ադրբեջանական բանտից, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բայց այս ամբողջ պատմության մեջ ավելի ուշագրավ դրվագ կա:
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ:
Ստացվում է՝ Փաշինյանը, գիտակցված կամ ոչ, իր խոսքով ամրապնդել է Ադրբեջանի իշխանությունների, իրավապահների «մեղադրանքը»:
Սա այն դեպքն է, որ կրկին պետք է փաստել՝ Փաշինյանը չի հասկանում խոսքի արժեքը, մանավանդ, երբ դրա հեղինակը պետության առաջնորդն է:
Կամ գուցե՝ հասկանում է, բայց դարձել է օտար օրակարգեր սպասարկող»։