Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, այլ պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Մարիա Զախարովա
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի Դաշնությունից, այլ պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Փաշինյանի` ՀԱՊԿ-ի` ՀՀ-ի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնալիք համարելու մասին հայտարարությւնը:
«Սա անհեթեթ է՝ հաշվի առնելով այն, որ մենք այնտեղ մատակարարում ենք պարեն, առևտուր ենք անում, շարունակում ենք մնալ ամենամտերիմ դաշնակիցը: Նրանք պետք է վախենան Արևմուտքից և նրա արբանյակներից, ովքեր վաղուց մասնագիտացել են գունավոր հեղափոխությունների հրահրման ոլորտում: Արևմուտքը հեշտությամբ դավաճանում է նրանց, ում երեկ համարում էր համախոհ: Որպես օրինակ՝ տեսեք, թե Արևմուտքն ինչ արեց Վրաստանի հետ: Հենց երկիրը սկսում է տեր կանգնել իր ազգային շահերին, Արևմուտքի դեմքից անմիջապես ընկնում է գառան դիմակն, ու բոլորը տեսնում են գայլի մռութը»,- ասել է Զախարովան: