Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաք, կանցկացնի 2 հանդիպում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:Հավաքի ընթացքում սեպտեմբերի 24-ին և 25-ին նախատեսված է ընկերական 2 հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - «Ակտոբե» Ղազախստան
Սուրեն Ղազարյան – «Երևան»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» Ռուսաստան
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» Ռուսաստան
Դենիս Նեվեդրով - «Տյումեն» Ռուսաստան
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» Ռուսաստան
Գևորգ Մնացականյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» Ռուսաստան
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Կարեն Խատուեվ – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Արամ Սարգսյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Աշոտ Եսայան – «Երևան»