Անվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համար
Ի հիշատակ արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների` սեպտեմբերի 19-ին և 20-ին Եռաբլուր այցելող բոլոր անձինք կարող են անվճար և անսահմանափակ ծաղիկ վերցնել Պանթեոնի սկզբնամասից, որտեղ կլինի Հայորդիի թիմը (կանգառի հարևանությամբ)։ Այս մասին հայտնում է «Հայորդի»-ի ֆեյսբուքյան էջը։