Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ «Հետք»

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի փողոցի ամբողջ երկայնքով ակտիվ շինարարություն է։ Փողոցի տարբեր հատվածներում այս պահին մի շարք շենքեր են կառուցում, կառուցապատողներից մեկն էլ ոչ այլ ոք է, քան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Նա Դրոյի 36 հասցեում հասարակական նշանակության 7-հարկանի շինություն է կառուցում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Տարածքը և դրա վրա առկա անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը ձեռք է բերել 2021 թվականի մայիսին։ Նախկինում այնտեղ եղել է ոսկերչական իրերի արտադրամաս, սակայն վերջին տարիներին շենքը չի շահագործվել։ Yandex Maps-ում պահպանված լուսանկարներից երևում է, որ 2016 թվականին այստեղ եղել է եռահարկ շինություն, իսկ ներկայում Քանաքեռ-Զեյթունի թաղապետը ևս 4 հարկ է ավելացնում:

Անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը գնել է Հակոպ Երմագյանից՝ մոտ 140 մլն դրամի վարկային միջոցներով, որն արտացոլված է նաև Արտակ Հովակիմյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում։

Տարածքում հասարակական նշանակության շինության վերակառուցման և ընդլայնման նախագծման թույլտվությունը Արտակ Հովակիմյանը ստացել է 2021թ․ օգոստոսի 18-ին, իսկ 2022-ի ապրիլի 8-ին ստացել է շինարարական թույլտվություն։

Արտակ Հովակիմյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022թ․ հուլիսի 21-ին՝ այն ժամանկվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ Նշանակումից հետո Հովակիմյանն անդամակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններից հետո, նույն տարվա նոյեմբերի 1-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հովակիմյանը վերանշանակվել է թաղապետի պաշտոնում։

Արդեն 2023թ․ սեպտեմբերի 7-ին Արտակ Հովակիմյանը նախագծման նոր թույլտվություն է ստացել՝ նախագծում փոփոխություններ կատարելու համար, իսկ դրանից մոտ 3 ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, ստացել է նոր շինարարական թույլտվություն՝ 12 ամիս ժամկետով, այսինքն՝ շինարարական աշխատանքների ավարտին, ըստ Հովակիմյանին տրված շինարարական թույլտվության, մնացել է մոտ երկու ամիս։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիգ էներգո» ՍՊԸ-ն, որտեղ, ըստ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության, նա 2008-2016 և 2018-2022 թվականներին զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ Այդ ընկերության սեփականատերը Արտակ Հովակիմյանի աներորդին է՝ Ամասիա Սեդրակյանը։

«Հետքի» հետ զրույցում Արտակ Հովակիմյանը նշեց, որ իր զբաղեցրած պաշտոնն իր համար որևէ արտոնյալ պայման չի ստեղծում շինարարություն իրականացնելու համար, քանի որ նախագծման և շինարարական թույլտվություն ստացել է նախքան վարչական շրջանի ղեկավար նշանակվելը։ Մեր դիտարկմանը, թե գործող շինթույլտվությունը ստացել է 2023 թվականի նոյեմբերին, երբ արդեն մոտ մեկուկես տարի զբաղեցնում էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետի պաշտոնը, Հովակիմյանը նշեց հետևյալը․

«2023-ին հին շինթույլտվության հիման վրա նախագծի փոփոխություն է եղել։ Հին շինթույլտվությունը, եթե չեմ սխալվում, ստացել եմ 2021 թվականին (իրականում՝ 2022-ին, խմբ․), դրանից հետո, երբ որ սկսել ենք շինարարությունը, ում որ պատվիրել եմ, շինարարության ընթացքում դիմել ենք քաղաքապետարան, օրինական փոփոխություն ենք ստացել։ Շենքն էլ բանկով եմ ձեռք բերել ու էդ ժամանակ նույնիսկ չեմ էլ մտածել վարչական շրջանի ղեկավար նշանակվելու մասին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։