Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում է
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աշխատանքային այցով ժամանել է Կիև։
Կիևում հանդիպումների ժամանակ ֆոն դեր Լեյենը նախատեսում է քննարկել ձմռանը Ուկրաինայի պատրաստվածությունը։
«Ես եկել եմ այստեղ՝ քննարկելու եվրոպական աջակցությունը։ Ձմեռային պատրաստվածությունից մինչև պաշտպանություն, ԵՄ անդամակցությունից մինչև G7-ի որոշումներ»,- գրել է ԵՀ-ի ղեկավարը:
Նախօրեին ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է օգնել Ուկրաինային վերականգնելու էներգետիկ օբյեկտները մինչև գալիք ձմեռ, որպեսզի արտադրի իր էներգետիկ կարիքների 15%-ը։