Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ դատապարտում էՊապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից հետևյալը. Արցախի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը
Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքը կոտրվի․ ԱսլանյանԳորիսում ԵՄ դիտորդները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին են ներկայացրել սահմանի երկայնքով վերջին զարգացումներըԱմերիկյան դիվանագիտությունը հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել. Սուրեն ՍարգսյանԱնկախ դիտորդական առաքելության կազմում Գյումրիում հետևելու ենք քվեարկության ընթացքին. ՄարությանԿ․Պոլսի Հայոց Պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանըՀույս ունեմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրը կլինի ազատության մեջ. ծիծաղ է առաջանում, երբ կարդում ես վարույթի նյութերը․ ՓաստաբանԱդրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակում ենՄյանմարում 7,7 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկանStarlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում. ՓաշինյանԿրակոցներ Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» հացատանը. 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցՆախ՝ «տրաս է հանել» յուրայիններին․ «Իրավունք» Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՄարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունըԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՀայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի՞. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխաններըՌուսաստանը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալըԹուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել (տեսանյութ)Ղազախստանում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎարդան Ղուկասյանը ուղերձ է հղելԱնդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ»Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»
Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանը ազատ է արձակվել․ փաստաբան
Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը․ «Հրապարակ»Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո«Что за шум, а драки нет». Գյումրիի քաղաքապետի թեկնածուները թատրոնում. «Իրավունք»Հայաստանում զե՞նք է արտադրվելու. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է». «Իրավունք»
Հայաստանը կվճարի իր դավաճանական մոտեցման համար. Հայաստանի բնակչությունն ամեն ինչ պետք է զգա իր մաշկի վրա. Կորոտչենկո
Եմենը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբՄարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան ՀՀ ԱԳ փոխնախարարը Վիեննայում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն Ժնևի հայկական տանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը, ծրագրերը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը Կրակոցներ են հնչել Լոռիում․ 18-20 դիմակավորված անձինք մտել են փիրուզի հանքաքարի տարածք Ես իմ հացը մարդ բռնել տալով չեմ վաստակում, այլ՝ իմ աշխատանքով. Մխիթարյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու «Ձեր արածը տղամարդուն վայել չէ»․ թեժ լեզվակռիվ Ռուբեն Մխիթարյանի և Սարիկ Մինասյանի միջև (տեսանյութ) Գյումրին ընտրում է. ՈՒՂԻՂ Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է
Քաղաքականություն

Քանի դա չի արվել, մեկ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց

«Պարտության  ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների  անճարակությունն այլ ընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ։

Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իր արքեպիսկոպոսական դասի, իր ամենատարբեր աստիճանակարգերում ծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, որը թե´ հայոց պատմության, թե´ Հայաստանի պատմության առաջիկա հատորներում ոսկե տառերով է գրվելու։

Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝ թող խառնվի, սրանց քշի, հետո իշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցին չի կարող երկրի կառավարում իրականացնել։ Բոլոր հարցումներով ամենամեծ վստահություն վայելող հանրային ինստիտուտը եկեղեցին է, և այսօր այն տեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ու սա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցի պատասխանը։

Եկեղեցին այսօր չի զբաղվում քաղաքականությամբ այն պարզ պատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա, և մյուս կողմից՝ եկեղեցին չի պատրաստվում ու չի կարող իշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ բառիս բուն իմաստով «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը։

Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող առաջնորդներ ու վերնախավեր։

Հայաստանն արդեն իսկ վերածվել է փախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծ ճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմա մի կարմիր սահմանի վրա ենք. ո՞ր ուղղությամբ ենք շարժելու պատմության անիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելով պետությունը, թե՞ այնուհանդերձ հավաքական-տիտանական ջանքերով պահում ենք մեր պետությունը, ինքնությունը։ Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն է փորձում լուծել։

Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է։

Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտ պատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք»։