Ալիևը վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն ՀովասափյանՀՀ ԶՈւ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԴոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաև եվրոնՍա իրավական հաղթանակ է համակարգի նկատմամբ. Արթուր ՉախոյանՀայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում էԵմենի հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին Շատերը կարող են համաձայն չլինել Սերժ Սարգսյանի դիրքորոշումների հետ, բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում 54 հազար մարդ լրացրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը․ ՊԵԿ նախագահՍևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավորԲաքվում շարունակվում է հայ գերիների ապօրինի դատական նիստըԿաշկանդվածություն չունենք․ ՊԵԿ նախագահը՝ ստուգումների մասին (տեսանյութ)
Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա». Փաշազադեն հասել է Էջմիածնին
Լավրովին Երևանում թթու դրած կաղամբ են նվիրել (լուսանկարներ)Ֆիշինգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի ուշադրության ներքո են
Կառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է
Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները«Իմնեմնիմի»-ում անթույլատրելի է 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ վիրավորական խոսքը, սակայն 2-րդի աջակիցներն են հիմա տարածում 3-րդի հասցեին ասվածը․ Վազգեն ՍաղաթելյանՈսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելԷջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.amԱդրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Իվանյան քաղաքը Քանի դեռ Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր ռիսկերն ինչ-որ չափով առկա են․ ՀՀ էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Երևանում վերջին զանգի օրը երաժշտական դպրոցի սաները կշրջեն բացօթյա ավտոբուսով և կնվագեն․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկարներ)Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերԲաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացելՏիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերություններըԻրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար. ՆեթանյահուԶոհված որդիների մորից 12 հազար դոլար վերցրած ու ոչինչ չարած մարդուն ՔԿ-ն չի կալանավորելՊետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համարԿառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծինՍուպեր Սաքոն սրտի վիրահատության է ենթարկվելԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի Հայաստանի կառավարությունըԱզնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ. Արմեն ՍարգսյանԹուրքիայիում հնչեցված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՊարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, անցնել 4 ամիս՝ վճարելով 18 միլիոն դրամ. ՊՆ-ն Հայկ Սարգսյանի նախագծում փոփոխություններ է արելՄհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ խորհրդի նիստինԻ՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն ՍարգսյանՎարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» ենՀայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համարՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ՎատիկանումԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե Ուկրաինայից ով կարող է ստորագրել ՌԴ-ի հետ հուշագիրըՎաշինգտոնում սպանել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցիՄանրամասներ՝ Էջմիածնում առանձնակի դшժшնությшմբ 65-ամյա հորը կյանքից զրկած 22-ամյա որդու ինքնասպանության փորձիցՀունաստանի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․–ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:

Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:

Է.Պ.-ն և Ա.Գ.-ն,  նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ–ի բնակության վայր:

Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:

Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) , 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)  և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):  Վ․Հ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), Ա․Գ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: