Իսրայելը ռմբակոծում է Լիբանանը
Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին։
Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան տարածքում արտակարգ տարհանում է իրականացվում։ Այստեղ է գտնվում Իսրայելի պաշտպանության բանակի օդային կառավարման բազան։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Լիբանանում արդեն խոցվել է մոտ 100 հրթիռ:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը թևակոխել է պատերազմի նոր փուլ։
«Հեզբոլլահը զգում է, որ իրեն հետապնդում են», - ասել է Գալանտը: Իսրայելը կշարունակի գործել շարժման դեմ, վստահեցրել է նախարարը։