Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված ավտոմեքենաների տերերը փոխհատուցում կստանան
Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասը կփոխհատուցվի: Նման որոշում այսօր՝ սեպտեմբերի 19-ի նիստում կայացրեց կառավարությունը:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել՝31,240․7 հազ․ դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139․4 հազ․ դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։
Այսպիսով առաջարկվում է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 122 մլն 380 հազար դրամ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված առաջնային, կենսական նշանակության վնասի փոխհատուցումը։