Իմ լոբբինգը ես եմ․ Արմեն Խաչատրյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածության մասին«Եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ նույնը». Սուրեն Գրիգորյանն իր՝ արդարադատության նախարար դառնալու մասին (տեսանյութ)«11 ամիս աշխատավարձ չենք ստացել»․ Քանաքեռի ծննդատան աշխատողները քաղաքապետարանի դիմաց էին (տեսանյութ)
Պարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում, դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը
Սասուն Խաչատրյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Հովիկ Աղազարյանին առնչվող գործի մասին (տեսանյութ)Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկելԱնամոթներ. ավագանու նիստում իրավիճակը կտրուկ լարվեց, ՔՊ–ականները «հարձակվեցին» Մարությանի թիմակցի վրա (տեսանյութ)ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը. Ալեքսանդր ԱզարյանՊարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում սպանության դեպքերն աճել են․ դրանց 80 %-ը կատարվում է կենցաղային հողի վրա. Վահե ՂազարյանՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան
Տպավորություն է, որ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում՝ քրեական գործեր են հարուցում, մեղադրյալ չկա․ Մանուկ ՍուքիասյանԵրևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունիՁորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել էր ազգականին․ նա կալանավորվել է
Մուրճով uպանել է մորաքրոջ որդուն, որ նրա ոսկյա շղթան գողանա, հետո շղթան վաճառել է 65.000 դրամով. նա կալանավորվել է
Մալիում uպանվել է «Վագներ»-ի հրամանատարըԵրևանի ավագանին երեք նոր անդամ ունիՔաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231. «Ժողովուրդ»
Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են
Իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանինՊիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. ՉալաբյանԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին․ Տիգրան Աբրահամյան20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ» Դեսպանների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և ԳազայումԸնդդիմությունը հանդես կգա առաջարկով․ «Հրապարակ» Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով. «Հրապարակ»Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»Քաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք» Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞. Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Աննա Վարդապետյանի որոշմանը․ «Ժողովուրդ» Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնելու հարցում. ՊեսկովԿհաջողվի՞ հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները․ «Փաստ»Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. «Իրավունք»ՔՊ-ում ատամները սրած սպասում են. «Հրապարակ»Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»Սեուլը չի ​​հավատում Փհենյանի հարձակմանըՍիյարտոն անվանել է այն իրադարձությունը, որի պատճառով կսկսի ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջևԱԺ-ի մոտ մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Գազամատակարարման անջատումներ կլինեն «Երևան սիթի» ցանցի տնօրենը հիվանդանոցում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը»․ Ալիև Մեքենան բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ ինքնիշխանությանը սատարելու վճռականության համար Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք Մեղրիում 41 հա խոտածածկույթ է այրվել
Թուրքիայի ԱԺ խոսնակին եմ ներկայացրել «խաղաղության խաչմերուկը»․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում
ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ ընդհուպ մինչև կտրուկ գործողություններ «Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական
Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում մասնակցել է Վայոց ձորի կրթամշակութային էքսպոյին

Հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա շրջանակում սեպտեմբերի 14-ին ՀՀ բոլոր մարզերում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են կրթամշակութային էքսպոներ։

Դրանք նպատակ ունեն ընդլայնել մշակույթի դերը կրթության համակարգում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, արժեհամակարգի և աշխարհայացքի կերտմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վայոց ձորի մարզի կրթամշակութային էքսպոյին, որը կազմակերպվել է Եղեգնաձորի պատկերասրահում։

ԿԳՄՍ նախարարը շրջել է Վայոց ձորի մարզից ծրագրին միացած 6 մշակութային հաստատությունների տաղավարներում, ծանոթացել վերջիններիս կողմից առաջարկվող մշակութային ծրագրերին և կոչ արել ավելի սերտ համագործակցել դպրոցների հետ:

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ծանոթացել է ցուցադրվող նմուշներին, եղել է նաև Վայոց ձորի մարզային գրադարում, զրուցել օրվա շրջանակում պատկերասրահ և գրադարան այցելած դպրոցականների հետ՝ նշելով, որ ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով: Արդյունքում, ինչպես նախարարն է նշել, նախատեսվում է խրախուսել մշակութային հաստատությունների և դպրոցների համատեղ աշխատանքը՝ հիմքում ունենալով կրթության հետ կապը:

Եղեգնաձորում կազմակերպված կրթամշակութային էքսպոյին ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Մարզերում անցկացված մշակութային էքսպոների շրջանակում ձևավորված իրազեկման հարթակներում ներկայացվել է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը։ Մասնավորապես, մշակութային կազմակերպությունները դպրոցներին իրազեկել են իրենց կողմից իրականացվող կրթամշակութային ծրագրերը և սպասվող նախաձեռնությունները: Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում մեկ հարթակում են միավորվել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնց հետ դպրոցները տարվա ընթացքում կարող են համագործակցել՝ հաշվի առնելով նաև ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցման արդյունավետ կազմակերպումը։