ՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան
Տպավորություն է, որ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում՝ քրեական գործեր են հարուցում, մեղադրյալ չկա․ Մանուկ ՍուքիասյանԵրևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունիՁորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել էր ազգականին․ նա կալանավորվել է
Մուրճով uպանել է մորաքրոջ որդուն, որ նրա ոսկյա շղթան գողանա, հետո շղթան վաճառել է 65.000 դրամով. նա կալանավորվել է
Մալիում uպանվել է «Վագներ»-ի հրամանատարըԵրևանի ավագանին երեք նոր անդամ ունիՔաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231. «Ժողովուրդ»
Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են
Իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանինՊիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. ՉալաբյանԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին․ Տիգրան Աբրահամյան20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ» Դեսպանների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և ԳազայումԸնդդիմությունը հանդես կգա առաջարկով․ «Հրապարակ» Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով. «Հրապարակ»Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»Քաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք» Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞. Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Աննա Վարդապետյանի որոշմանը․ «Ժողովուրդ» Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնելու հարցում. ՊեսկովԿհաջողվի՞ հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները․ «Փաստ»Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. «Իրավունք»ՔՊ-ում ատամները սրած սպասում են. «Հրապարակ»Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»Սեուլը չի ​​հավատում Փհենյանի հարձակմանըՍիյարտոն անվանել է այն իրադարձությունը, որի պատճառով կսկսի ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջևԱԺ-ի մոտ մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Գազամատակարարման անջատումներ կլինեն «Երևան սիթի» ցանցի տնօրենը հիվանդանոցում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը»․ Ալիև Մեքենան բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ ինքնիշխանությանը սատարելու վճռականության համար Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք Մեղրիում 41 հա խոտածածկույթ է այրվել
Թուրքիայի ԱԺ խոսնակին եմ ներկայացրել «խաղաղության խաչմերուկը»․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում
ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ ընդհուպ մինչև կտրուկ գործողություններ «Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցն ու QR կոդով վճարումը Ադրբեջանը հայաթափեց Լեռնային Ղարաբաղը, բանտերում պահեց հայերին․ FT-ի անդրադարձը՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը ԱԽՔ հերթական «բրնձոցը» քաղաքական վայնասունի դրսևորում է՝ տարրական գիտելիքների բացակայությամբ Լոնդոնում ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը Իսրայելին դժվար ժամանակներ են սպասվում. իրանցի գեներալՊուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ-ԿԺԴՀ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացման նախագիծը 50-ամյա տղամարդը իր «Ռաֆ»-ում թմրամիջոց և զենք-զինամթերք էր պահում․ նա հայտնաբերվել է Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, ՀՀ-ում ամենաբարձրն է
Տնտեսություն

Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի ախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ խաղողի մթերման ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Նախարարը նախ այցելել է «Ոստան գինու գործարան» ՍՊԸ, շրջել ընկերությունում և ծանոթացել մթերման գործընթացին։

Ընկերությունում արդեն իսկ մթերվել է 1300 տոննա խաղող, մթերման քանակի սահմանափակում չունեն։

Այնուհետև Գևորգ Պապոյանն այցելել է Այգեպատ համայնքում գտնվող «Բագրատ Գրուպ» ՍՊԸ, որն ունի 3 ենթակայան, դրանցից մեկն արդեն հասցրել է մթերել շուրջ 1000 տոննա խաղող։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարում մթերել ավելի քան 20 հազար տոննա խաղող։

Նախարարի հաջորդ կանգառը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արարատի մասնաճյուղում էր։ Այստեղ մթերումները մեկնարկել են այսօր․ միայն այս մասնաճյուղում նախապես կնքվել է 12 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, մթերման գինը սահմանվել է 140 դրամից սկսած։ Ընկերության Արմավիրի մասնաճյուղում մթերումները նախօրեին են մեկնարկել, իսկ Բերդի մասնաճյուղում կմեկնարկեն առաջիկայում։

Գինեվետ համայնքում նախարարը հետևել է «Վեդի-Ալկո» ՍՊԸ-ում մթերումների կազմակերպմանը։ Ընկերությունն արդեն մթերել է շուրջ 2000 տոննա խաղող, մթերման քանակի սահմանափակում չունեն։

«Վեդի-Ալկո» ՍՊԸ-ն օգտվել է կառավարության ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրից՝ ձեռք բերելով նորագույն սարքավորումներ և արդիականացնելով արտադրական գործընթացը։

«Վեդի-Ալկո» ընկերությունում Գևորգ Պապոյանն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա: Այցի ընթացքում նախարարը նաև զրուցել է գյուղացիների և տնտեսավարողների հետ խաղողի մթերմանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ մթերման ծավալների և մթերման գնի շուրջ, լսել նրանց հուզող հարցերը։

Բնակիչները մեծամասամբ նշել են, որ բերքի մթերման գնից, հերթերից ներկա պահին դժգոհություն չունեն։ Ընդհանուր առմամբ՝ այցի ընթացքում պարզ դարձավ, որ մթերվող խաղողի գինը տատանվում է 130-140 դրամի շրջակայքում, դատելով ընթացքից՝ այս տարի գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենալու։