Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Վատիկանի նահանգի նահանգապետությունը և Հեյդար Ալիևի հիմնադրամը պայմանագիր են ստորագրել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնման աշխատանքների վերաբերյալ։
Փաստաթուղթը ստորագրել են ԱՀ նախագահի օգնական, Հեյդար Ալիևի Հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալաքբարովը և Վատիկանի նահանգի նահանգապետի նախագահ, կարդինալ Ֆերնանդո Վերգես Ալզագան, գրում է Report.az-ը։
Վատիկան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Վատիկանի նահանգի նահանգապետարանի նախագահ, կարդինալ Ֆերնանդո Վերգես Ալսագայի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, Հեյդար Ալիևի Հիմնադրամի հետ համատեղ նախագծերը։
Այնուհետեւ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Սուրբ Պողոսի տաճար։