Կալիֆոռնիայի ամերիկյան բազայում զինվորները փորձնական մարտեր են վարում պայմանական ռուսական բանակի հետ
Ամերիկյան Fort Irwin ռազմաբազայում, որի քարտեզը հայտնաբերվել է ուկրաինական զինված ուժերից գրավված Bradley հետևակի մարտական մեքենայի մեջ, փորձնական մարտեր են վարում ռուսական բանակի դեմ:
Այս մասին պարզել է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթը գործակալության մոտ է հայտնվել այն բանից հետո, երբ մարտական մեքենան խլել են Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական ստորաբաժանումից։
Քարտեզը ցույց է տալիս զրահապատ մեքենաների երթուղիները, ապաստարանները, կրակային հատվածները, վայրէջքի գոտիները և այլ նշումներ։
Fort Irwin National Training Center-ը ԱՄՆ զինվորականների հիմնական ուսումնական վայրն է, որը գտնվում է Կալիֆորնիայի Սան Բերնարդինո շրջանի Մոխավե անապատում և վաղուց հայտնի է որպես տեղաբնակ զինվորականների համար պոտենցիալ հակառակորդների դեմ մարզվելու վայր: