ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի և ՀՀ ՊՆ կիբերպաշտպանության ստորաբաժանման կիբերանվտանգության փորձագետները փորձի փոխանակում են իրականացրել
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ից 13-ը ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի և ՀՀ պաշտպանության նախարարության կիբերպաշտպանության ստորաբաժանման կիբերանվտանգության փորձագետները միավորվել են պաշտպանական կիբեր գործողությունների իրականացման փորձի փոխանակման նպատակով։
Քննարկվել են ցանցային անվտանգության, կիբերհիգիենայի և առաջացող սպառնալիքների կանխարգելման հարցեր։