Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկելԱնամոթներ. ավագանու նիստում իրավիճակը կտրուկ լարվեց, ՔՊ–ականները «հարձակվեցին» Մարությանի թիմակցի վրա (տեսանյութ)Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում սպանության դեպքերն աճել են․ դրանց 80 %-ը կատարվում է կենցաղային հողի վրա. Վահե ՂազարյանՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան
Տպավորություն է, որ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում՝ քրեական գործեր են հարուցում, մեղադրյալ չկա․ Մանուկ ՍուքիասյանԵրևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունիՁորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել էր ազգականին․ նա կալանավորվել է
Մուրճով uպանել է մորաքրոջ որդուն, որ նրա ոսկյա շղթան գողանա, հետո շղթան վաճառել է 65.000 դրամով. նա կալանավորվել է
Մալիում uպանվել է «Վագներ»-ի հրամանատարըԵրևանի ավագանին երեք նոր անդամ ունիՔաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231. «Ժողովուրդ»
Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են
Իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանինՊիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. ՉալաբյանԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին․ Տիգրան Աբրահամյան20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ» Դեսպանների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և ԳազայումԸնդդիմությունը հանդես կգա առաջարկով․ «Հրապարակ» Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով. «Հրապարակ»Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»Քաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք» Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞. Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Աննա Վարդապետյանի որոշմանը․ «Ժողովուրդ» Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնելու հարցում. ՊեսկովԿհաջողվի՞ հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները․ «Փաստ»Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. «Իրավունք»ՔՊ-ում ատամները սրած սպասում են. «Հրապարակ»Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»Սեուլը չի ​​հավատում Փհենյանի հարձակմանըՍիյարտոն անվանել է այն իրադարձությունը, որի պատճառով կսկսի ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջևԱԺ-ի մոտ մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Գազամատակարարման անջատումներ կլինեն «Երևան սիթի» ցանցի տնօրենը հիվանդանոցում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը»․ Ալիև Մեքենան բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ ինքնիշխանությանը սատարելու վճռականության համար Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք Մեղրիում 41 հա խոտածածկույթ է այրվել
Թուրքիայի ԱԺ խոսնակին եմ ներկայացրել «խաղաղության խաչմերուկը»․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում
ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ ընդհուպ մինչև կտրուկ գործողություններ «Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցն ու QR կոդով վճարումը Ադրբեջանը հայաթափեց Լեռնային Ղարաբաղը, բանտերում պահեց հայերին․ FT-ի անդրադարձը՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը ԱԽՔ հերթական «բրնձոցը» քաղաքական վայնասունի դրսևորում է՝ տարրական գիտելիքների բացակայությամբ Լոնդոնում ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը Իսրայելին դժվար ժամանակներ են սպասվում. իրանցի գեներալ
Հասարակություն

Այդ հրավերը թաքուն չի եղել․ իշխանություններին հրավիրելը դեռ չի նշանակում, որ անհամաձայնությունները հարթվել են․ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարը կվերաօծվի: Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար Մայր Աթոռը հրավիրել է նաև իշխանության ներկայացուցիչներին։

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդմանը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշել է՝ Տաճարի վերաօծման արարողությանն իշխանություններին հրավիրելը  մեր եկեղեցու լայնախոհության արտահայտումն է։

«Ես այստեղ տեսնում եմ մեր եկեղեցու լայնախոհությունը։ Թող բոլոր հայ մարդիկ, ովքեր իրենց ճակատին մյուռոն են կրում, ներկա լինեն։ Հայ ժողովրդին պառակտողները մյուռոնին էլ են դեմ։ Եկեղեցու՝ բոլորին հրավիրելու քայլը պետք է ազդակ լինի բոլորին՝ արդյոք մենք ցանկանում ենք համախմբվե՞լ, թե՞ ցանկանում ենք շարունակել պառակտվել։ Այդ հրավերը թաքուն չի եղել։ Մայր աթոռը թաքցնելու բան չունի»,- ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդը։

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ եկեղեցու դեմ ձեռնարկած արշավին ու ընդհանրապես՝ գործող իշխանության վերաբերմունքին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, ապա Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշել է․

«Այո՛, կան անհամաձայնություններ։ Իշխանություններին այդ միջոցառումներին հրավիրելը դեռ չի նշանակում, որ այդ անհամաձայնությունները հարթվել են։ Իհարկե, շատ կուզենք, որ հարթվեն, միմյանց միջև չարությունը, մերժողական տրամադրությունները մարեն»։

Հանրության մի լայն շերտ պահանջում է գործող իշխանությունների հրաժարականը։ Մասյացոտնի թեմի առաջնորդն անդրադարձել է եկեղեցու դիրքորոշմանն՝ այս հարցում։

«Եկեղեցին չի որոշում՝ իշխանությունը կմնա՞, թե՞ կգնա։ Դա ժողովուրդն է որոշում։ Ես չեմ կարծում, որ հայ եկեղեցուն պետք է իջեցնել այն մակարդակի, որ ներկայացվի, թե հայ եկեղեցին ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա։ Հայ եկեղեցու առաքելությունն Ավետարան քարոզելն է, բայց եթե հայ եկեղեցին մտածում է, որ մեզ վտանգ է սպառնում, պետք է ասի այդ մասին։ Մեր եկեղեցին մշտապես իր խոսքը, ճշմարտությունը պիտի ասի»,- ընդգծել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։