«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՈստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներՍտալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետԲոլորս ունենք մեր առանձնահատկությունը, բայց ապրում ենք նույն միջավայրում և բախվում մարտահրավերներիՓրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ ենԻրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս ԱրաղչիԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. AzatutyunՓյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբՓաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին գործուղում է ՖրանսիաՖրանսիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Հասարակություն

Ես ո՞նց երգեմ Արցախի բարբառով, մի սուտ բան կստացվի՝ սուտ երգել․ էդ ոնց որ հասկանալով թույն խմես ու շրջապատիդ խմացնես․ Լիլիթ Բլեյան

Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.

«Լևոն Աթաբեկյանի` 1911թ. գրած բանաստեղծությունը 2023թ. ֆեյսբուքյան լրահոսում կարդում ես ու լաց լինում` չնայած իր հարյուրամյա հորդորին, թե` լաց մի ինիլ։

Առաջին միտքս` սա երգ ա, պետք ա երգվի։ Հաջորդ միտքը` ես ո՞նց երգեմ Արցախի բարբառով, մի սուտ բան կստացվի։ Սուտ երգել` էդ ոնց որ հասկանալով թույն խմես ու շրջապատիդ խմացնես։

Ու հանկարծ արցախցի Լյոկան, որին միայն երգերով եմ ճանաչում, էդ 113 տարվա բանաստեղծությունն էնպես ա երգում, որ երևի Աթաբեկյանն իր ծանր քնի մեջ ժպտում ա. գոնե մի վառ կետ` էս համատարած մթության մեջ։

Լաց մի' ինիլ, ասում են Աթաբեկյանն ու Լյոկան, դու նստած լացում ես ու փորձում հասկանալ վերջին մի տարին` սեպտեմբերից սեպտեմբեր։ Փորձում ես, բայց հնարավոր չի։

Եթե կա էդպիսի անվերծանելի շրջան, էդ 2023-2024 թվականներն են։ Բառերով հենց գրում ես` էդ բոլոր` հատ-հատ գտածդ բառերն աչքիդ առաջ քաշը կորցնում են։ Քաշը ու կարևորությունը կորցնում են, ոնց որ էն բոլոր մարդիկ, որոնք մինչև էդ դեռ կային էս մեր ընդհանուր տարածության մեջ։ Որոնք մասնակցեցին 2023թ. մեծ լռության, իսկ հետո` 2024թ. մեծ մոռացման տոնին։

Աթաբեկյանը կզարմանար` նրանցից շատերին տեսնելով, քանի որ նաև նրանց մասին էր ասել` ճարը դո'ւ ես։ Նրանց մեջ կային էդպիսիք, որ մի ժամանակ գոնե հավակնում էին «ճար» լինելու։ Էսօր նրանք լռության ու մոռացման տոների կազմակերպիչն են կամ առնվազն` մասնակիցը։

Ասում ա` սիրտը քար չի, արտասուքից էսօր-էգուց կմաշի, դարդոտ ախպեր, լաց մի' լինի։

Հանգիստ եղիր, Աթաբեկյան եղբայրիկ (ինձնից փոքր էր տարիքով, երբ սպանեցին), լաց չեն լինում։ Լաց լինողները չեն լսելու քո հորդորը, ոնց որ դու հաստատ չես լսել էդ հորդորները, երբ փորձում էիր քո բաժին խաղաղությունը հաստատել։

Իսկ լաց չլինողները մտել են ինքնարդարացման ճահիճը, որտեղից միայն մի ելք կա` դեպի ներքև։ Էդ բառն էլ ա կորցրել քաշը` ինքնարդարացումը, բոլորն ու ամենը կորցրել են քաշը, լաց մի' եղեք, եղբայրիկներ ու քույրիկներ, վերջը էս ա, ո՞վ կմտածեր, ո՞վ կմտածեր»։