Կարևորել եմ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը. Արմեն Գրիգորյանի գրառումը` Ճապոնիայի ԱԳ պետնախարարի հետ հանդիպման մասին
Ճապոնիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ. գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ կարևորել եմ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:
Քննարկել ենք տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները»,-գրել է նա: