Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըԳործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ ԱբրահամյանՔննիչը որոշում է կայացրել Անի Խաչատրյանի հայտնի հայտարարության մասով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան
590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք
Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը զիջեց «Նապոլի»-ին Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը և նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը
«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՈստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներ
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի գործով դատարանի դահլիճում բոլորը զոհ են. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել է.

«Կյանքումս առաջին անգամ դատարանում էի՝ Հրայր Թովմասյանի դատական նիստերին: Գործը քաղաքական հետապնդման ցցուն օրինակ է, որի մասին խոսում են բոլորը՝ ինքը Թովմասյանը, փաստաբանները, լրագրողները: Խոսել են Նիկոլն ու ԱԱԾ նախկին տնօրենները:

Իմ դիտարկումը՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են:

Զոհ են դատախազները, որոնց միակ հույսն այն է, որ հնարավոր որևէ իշխանություն ապագայում էլ ունենալու է հլու-հնազանդ մեղադրողների կարիք ու աչք է փակելու այս ու նման տասնյակ ապօրինությունների վրա: Ինչպես եղել է մշտապես:

Զոհ է գեղեցկատես ու հմայիչ դատավորը, որին շատ ավելի հաճելի է նայել, քան լսել: Մանավանդ, որ դատարանի դահլիճում շատ ցածր է խոսում: Նա սեփական փորձից գիտի, որ իշխանությունները քաղաքական ընդդիմախոսներին պատժում/չեզոքացնում են նաև դատարանների միջոցով, իսկ մասնագիտական առաջխաղացման համար վճարվող գինը կարող է լինել նաև պահի իշխանությանը հաճո ապօրինի դատավճիռների տեսքով: Ինքը ոչ առաջինն եւ ու ոչ էլ վերջինը:

Զոհ է մեղադրվողը: Ակնհայտ է՝ ինչու:

Զոհ են փաստաբանները, որոնք իրենց մասնագիտական իմացությունը տարիներով գործի են դրել՝ դատախազներին ու դատավորին ապացուցելու ինչ-որ բաներ, որոնց կարիքը նրանք ի վերուստ չունեն:

Զոհ են դատական նիստերը լուսաբանող լրագրողներն ու լրատվամիջոցները: Նրանք կարծում են, թե հանրային կարծիքը կամ մասնագիտական հանրության տեսակետը կարող է ազդել մեղադրողի կամ դատավորի վարքագծի վրա:

Զոհ են նիստին ներկա քաղաքացիները, քանի որ բոլորը գիտեն ինչի համար է կարվել այս գործը, վերջում ինչ է լինելու, բայց անկախ այդ ամենից ներկա են մի ներկայացման, որտեղ ամենատաղանդավոր դերասանները չէ, որ խաղում են: Էլ չասած այն մասին, որ դահլիճում արտասովոր շոգ է: Շոգ բոլոր առումներով»: