Քասախում երիտասարդ էր դանակաhարվել․ ձերբակալված կա
Սեպտեմբերի 5-ի ժամը 23.10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ հանգամանք հայտնելու:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արցախի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա երիտասարդին դանակով հարվածել և ծանր մարմական վնասվածք է պատճառել Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 6-ին խուզարկություն է կատարվել նրա բնակության հասցեում. հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Ոստիկանության Աշտարակի և Արարատի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ աշտարակցի 35-ամյա տղամարդը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
35-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթը շարունակվում է: