Զելենսկին արևմտյան գործընկերներին խնդրել է խոցել ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներըՊայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Վանաձորում․ ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ Իսրայելի կողմից սպանվել է ԻՀՊԿ խորհրդականըՀՀ դեսպանը Սերբիայի ՊՆ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով ՔՊ-ում քննարկել են «ֆինանսների նախարարության կողմից կատարվող բարեփոխումները» Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է. Արթուր Ղամբարյան Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին ԱԱԾ-ն չի հերքում՝ «սահմանազատման» գործընթացում ՀՀ տարածքից Ադրբեջանին տարածք է փոխանցվել Փաշինյանը Փարիզում շրջել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված ՀՀ դեսպանության նոր շենքում Մատենադարանում կբացահայտվեն ձեռագրագիտական նոր շերտեր Փաշինյանը Ֆրանսիայից վիրտուալ այց է կատարել Հայաստան Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 5 տոննա խոտի դեզում Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին՝ Գերմանիայի ազգային տոնի առթիվ Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր ԲՏԱ նախարարը Պետդեպի տեղակալի հետ կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունն է քննարկել Ակտիվացրե՛ք ջանքերը, ապահովե՛ք Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ ազատ արձակումը. Լիլիթ Գալստյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան․ մանրամասներ ՀՀ իշխանությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, նրա հայատյաց քաղաքականությունը. Հայրապետյան ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումները Փաշինյանը ներկայացրել է Ֆրանսիայի վարչապետին (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը գործուղվում է Մոնրեալ․ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին կմասնակցի Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը զորավարժությունների ժամանակ մարդասիրական առաքելություն են կատարել ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Թալին-Լանջիկ հատվածում քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ (տեսանյութ) Աշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպան Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը Հայաստանում ձեր հեռանկարային բիզնես նախագծերը, ձեր շինարարությունները մեծ հավանականությամբ կարող են արժանանալ նույն ճակատագրին, որին արժանացան Շուշիի և Ստեփանակերտի նորակառույցները, բիզնեսները. ՎրթանեսյանՎաղը լույս չի լինի Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում Կառավարությունը շուրջ 510.000.000 դրամ է հատկացրել էկոպարեկների 22 ավտոմեքենա ձեռք բերելու համարRoadpolice.am համակարգում տուգանքի վճարման տեղեկատվությունը ստացվում է 7-10 օրումԱռաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումըԱլեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԹալանել են դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենանԱննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Նոր ՆորքումԿապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է ԿիևԼուկաշենկոն կմեկնի ԲաքուԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաև ռուբլինՀեզբnոլլահի առաջնnրդն սպшնվել է Իսրայելի հետ զինադшդարի համաձայնությունից հետոԵլիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
«Աբսուրդ և բեսպրեդել․ դատախազն ու քննիչներն ստիպել են ինձ գրել՝ հորս ծեծել եմ փայտով, որ գործ կարեն և ունեզրկեն ինձ»․ քաղաքացու ահազանգով (փաստաթղթեր)
Քաղաքականություն

Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց

Ավտոսպորտի ամենահեղինակավոր մրցաշարի՝ «Ֆորմուլա 1»-ի փուլերից մեկը 2024 թվականի սեպտեմբերի 13-15-ը կայանալու է Բաքվում։ Ի թիվս այլ նպատակների՝ Ադրբեջանը սպորտային միջոցառումներն օգտագործում է բռնազավթած Արցախում տարվող հանցավոր քաղաքականությունն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարձակումները քողարկելու և միջազգային հանրության ուշադրությունն շեղելու համար։ Նավթային խոշոր եկամուտները հնարավորություն են տալիս կազմակերպելու թանկարժեք միջոցառումներ՝ Եվրոպական խաղեր, Ֆուտբոլի Եվրոպայիառաջնության խաղեր, «Ֆորմուլա 1» մրցաշար և այլն։ Միջազգային միջոցառումների կազմակերպման համար Բաքուն սկսել է մեծ գումարներ ծախսել դեռևս 2010 թվականից, իսկ 2023 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն դոլար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Ֆորմուլա 1»մրցաշարի փուլն անցկացնելու իրավունքի համար 2016 թվականին Բաքուն վճարել էր 34 միլիոն դոլար, իսկ 2023 թվականին՝ 57 միլիոն դոլար։

Դեռևս 2016 թվականին բրիտանական «Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպությունը «Ֆորմուլա 1»-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունին կոչ էր արել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադառնալ նաև ակտիվիստների դեմ ճնշումների խնդրին։ Իսկ կազմակերպության ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենթը նշել էր, որ Ադրբեջանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներն օգտագործում է իր կերպարը բարելավելու համար։

Հարկ է նշել, որ «Ֆորմուլա 1»մրցուղին անցնում է Բաքվի կենտրոնական փողոցներով։ Մրցուղուհարևանությամբ է գտնվում տխրահռչակ Ռազմավարի պուրակը, որը Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խորհրդանիշն է։ Այստեղ են ցուցադրվում 2020 թվականի պատերազմի ժամանակ որպես ավար ձեռքբերված զինտեխնիկան, հայ զինվորների արյունոտ սաղավարտները, զինվորականների մանեկենները։ Դրանց ցուցադրումը խիստ քննադատության էր արժանացել իրավապաշտպան կառույցների, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից։

2023 թվականին «Ֆորմուլա 1»-ի Բաքվի փուլն անցկացվել էր ապրիլի 30-ին՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման էր ենթարկել Արցախի հայությանը՝ 120 000 բնակչին զրկելով սննդի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների մատակարարումից։

Այսօր, երբ Բաքուն հերթական անգամ պետք է հյուրընկալի ավտոարշավի փուլը, Ադրբեջանի բանտերում շարունակում են ապօրինի պահվել տասնյակ հայ գերիներ։

«Գեղարդ» հիմնադրամն ավտոմրցաշարիկազմակերպիչներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և թույլ չտալ՝ իրենց անունն ու հեղինակությունն օգտագործել՝ որպես հանցագործությունները, ճնշումները, բռնությունները քողարկելու միջոց։ Այս առումով՝ «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը պետք է կշռադատի՝ որքանով է նպատակահարմար մրցաշար անցկացնել մի երկրում, որտեղ խիստ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը, և որը զավթողական ու ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։